Երեւանի քաղաքապետի պաշտոնում պետք է ընտրվի ըննդիմության ներկայացուցիչը26 մայիսի 2009 - 23:18 AMT PanARMENIAN.Net - Երեւանի ավագանու խորհրդի ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում «Դաշնակցությունը» մտադիր է յուրօրինակ ընդդիմադիր բեւեռ`իշխանությունների համար այսպես կոչված զսպիչ գործոն դառնալ: Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի հայտարարություն կատարել է Արծվիկ Մինասյանը , ով գլխավորում է մայիսի 31-ին նախատեսվող ընտրություններում ՀՅԴ կուսակցության ցուցակը: Նա նաեւ մատնանշել է պատճառները, թե ինչու պետք է Երեւանի քաղաքապետը դառնա «Դաշնակցությունը» ներկայցնող թեկնածուն: «Մեր կուսակցությունը հստակ պատկերացնում է, թե ինչպիսին պետք է լինի Երեւանի քաղաքապետը, ինչ խնդիրներ եւ ինչպես պետք է լուծի: Երեւանում պետք է ստեղծվի մարդու իրավունքների պաշտպանի քաղաքային գրասենյակ, քանի որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ստացած հայտարարությունների ճնշող մեծամասնությունը վերաբերում են Երեւանին: Պետք է կայուն համագործակցություն հաստատվի հասարակական կազմակերպությունների հետ, նոր կադրային քաղաքականություն մշակվի», - հայտարարել է Մինասյանը:Արծվիկ Մինասյանի խոսքերով, առաջիկա ընտրությունները զուտ քաղաքական են, որոնց ընթացքում կկազմավորվի կառավարման նոր մոդել: «Թեեւ, որոշ թեկնածուների ելույթների արդյունքում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ընտրելու ենք մայրաքաղաքի գլխավոր աղբահանին», - նշել է Արծվիկ Մինասյանը` նկատի ունենալով այլ կուսակցությունների ներկայացուցիչների հաճախ հնչող հայտարարությունները «Երեւանում մաքրություն հաստատելու մասին»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |