Վարդանյանի կինը տեսաուղերձով շնորհակալություն է հայտնել աջակցության համար![]() 24 մարտի 2025 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Շինծու գործով Բաքվում պահվող Արցախի նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի խնդրանքով նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, կարճ տեսաուղերձով շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ոչ հեշտ իրավիճակում աջակցել են իրենց ընտանիքին: «Ձեր աջակցությունը շատ ուժ է տալիս՝ շարունակելու հավատալ, որ ամեն ինչ լավ կլինի և որ մենք կկարաղանանք հաղթահարել բարդությունները, որոնց բախվում ենք հիմա։ Բարեբախտաբար, նա ավարտել է հացադուլը և մենք շարունակում ենք առաջ շարժվել»,- ասել է Զոնաբենդը։ Նա նաև մի դրվագ է պատմել Ռուբեն Վարդանյանի կյանքից: Նա պատմել է, որ ժամանակին Վարդանյանը հրաշքով փրկվել է բարձրությունից ընկնելուց հետո, որից հետ բարձրության վախ ուներ։ Երբ «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը հայտնվել է լուրջ ճգնաժամում և Վարդանյանը մեծ չափի վարկ է վերցրել՝ ընկերությունը փրկելու նպատակով: Գործընկերներին ոգեշնչելու համար նա խոստացել է՝ հաջողության հասնելու դեպքում պարաշյուտով թռիչք կատարել ՝ հաղթահարելով իր վախը։ Տեղի է ունեցել, կարծես, անհավատալին, ընկերությունը հաղթահարել է ճգնաժամը, իսկ Վարդանյանը կատարել է իր այդ խոստումը։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |