Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են հայ-վրացական ռազմավարական կապերը![]() 24 մարտի 2025 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Մարտի 23–ին Թբիլիսիում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-վրացական ռազմավարական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Նրանք նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային նշանակություն ունեցող այլ թեմաների շուրջ՝ կարևորվել է երկխոսության շարունակականությունը։ Երեկոյան Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն միասին դիտել են Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների մրցակցային հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի խաղում Երևանում պարտություն է կրել Վրաստանի ընտրանուց 0։3 հաշվով, իսկ պատասխան խաղում՝ Թբիլիսիում պարտվել է 1։6 հաշվով։ Հայաստանի հավաքականի միակ գոլը երկրորդ խաղակեսում խփել է Էդգար Սևիկյանը։ Այս արդյունքով Հայաստանի թիմը պահպանել է իր տեղը C դիվիզիոնում, իսկ Վրաստանի հավաքականը տեղափոխվել է B դիվիզիոն։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |