«Դաշնակցությունը» գտնում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափն ամենաընդունելին է26 մայիսի 2009 - 23:48 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ խմբակցության կողմից առաջադրված պատգամավոր Արմեն Ռուստամյանը , այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չնայած ԵԱՀԿ ՄԽ-ը վարկաբեկելու Ադրբեջանի փորձերին, ղարաբաղյան խնդրի կարգավորման համար լավագույն ձեւաչափը հանդիսանում է հենց ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Թեեւ գոյություն ունեն որոշ տարաձայնություններ, սակայն ակնհայտ է, որ բանակցությունների սեղանի շուրջ հավասարակշռությունը ձեռք է բերվում հենց այդ ձեւաչափի հաշվին: ԵԱՀԿ ՄԽ-ի աշխատանքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում շահավետ չէ նախ եւ առաջ Ադրբեջանի համար, քանի որ թույլ չի տալիս գործընթացում ներառել Թուրքիային` առավել շահավետ, ակտիվ դիրքերով», - հայտարարել է Ռուստամյանը: Նա նաեւ ընդգծել է, որ ձեւաչափի փոփոխումը հնարավորություն կտա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներառել նոր երկրներ, ինչը բացասաբար կանդրադառնա հարցի լուծման վրա:Արմեն Ռուստամյանը նաեւ նշել է, որ ՀՅԴ-ը միշտ կողմ է եղել բանակցային գործընթաց Ղարաբաղի վերադարձմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |