Երեւանում ընթանում է «Ժողովրդավարության եւ զարգացման համագործակցությունը» խորհրդաժողովը27 մայիսի 2009 - 00:03 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ից մինչեւ 27-ը Երեւանում ընթանում է «Ժողովրդավարության եւ զարգացման համագործակցությունը» խորհրդաժողովը` Երիտասարդ մասնագետների միջազգային միությունում (IUSY) ընդգրկված Սեւծովյան տարածաշրջանի երկրների կուսակցությունների եւ կազմակերպությունների մասնակցությամբ: Նշված խորհրդաժողովը գումարվել է ՀՅԴ կուսակցության երիտասարդական թեւի նախաձեռնությամբ, վերջինիս մասնակցել են Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի, Շվեդիայի, Իսպանիայի, Հունաստանի, Իրանի, Կիպրոսի, Կանադայի եւ Սիրիայի սոցիալիստական կուսակցությունների երիտասարդ առաջնորդները: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, ՀՅԴ երիտասարդական թեւի նախագահ Արտակ Զարգարյանը նշել է, որ խորհրդաժողովի նպատակը տարածաշրջանում գործող միասնական գաղափարական ուղղվածություն ունեցող կուսակցությունների եւ կազմակերպությունների երիտասարդ առաջնորդների միավորումն է: «Այժմ շատ կարեւոր է շփումներ եւ բարեկամական կապեր ամրապնդել մեր կողմնակիցների հետ, քանի որ ապագայում նրանք կձեւավորեն այդ երկրների քաղաքական վերնախավը», - հայտարարել է Զարգարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |