Միրզոյանը և Սիյարտոն քննարկել են երկկողմ հարցերը՝ շեշտելով տնտեսական համագործակցության ընդլայնումը![]() 25 մարտի 2025 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Մարտի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարցերը և ընդգծել Հայաստանի և Հունգարիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան, որի կարևոր դրսևորումը եղել են Երևանում և Բուդապեշտում ռեզիդենտ դեսպանությունների բացման որոշումները։ Նրանք նաև մտքեր են փոխանակել առաջիկա ծրագրերի մասին։ Քաղաքական երկխոսության հետ մեկտեղ, կողմերը շեշտել են տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Միրզոյանը գոհունակությամբ նշել է «Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացումը և դրա շրջանակներում ստեղծվող հնարավորությունների լիարժեք օգտագործման կարևորությունը։ Միաժամանակ, նախարարները քննարկել են նաև Հայաստանի և Եվրոպական Միության գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով առկա գործիքակազմի առավել արդյունավետ օգտագործումը։ Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հարցերին։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարևորել է նախարար Սիյարտոյի ողջունող դիրքորոշումը՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի վերջնականացման կապակցությամբ։ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը համարվում է համաձայնագրի ստորագրումը այս պատմական հանգրվանի տրամաբանական շարունակությունը և պատրաստ է անցկացնել խորհրդակցություններ դրա ժամկետների և տեղի շուրջ ադրբեջանական կողմի հետ։ ՀՀ–ն ե Հունգարիան վերջերս են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, որոնք խզվել էին 2012–ին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, որն այնտեղ ցմահ ազատազրկման էր դատապարտվել։ 44–օրյա պատերազմից հետո Հունգարիան նպաստեց 5 հայ գերու վերադարձին ՀՀ, որից հետո 2022–ի դեկտեմբերին հայտարարվեց հարաբերությունները վերականգնելու մասին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |