Նախագիծ․ Ծառայության ժամանակ զոհված էկոպարեկի ընտանիքին միանվագ օգնություն կհատկացվի![]() 25 մարտի 2025 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի մարտի 25-ի նիստում ՇՄ նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը ներկայացրել է էկոպարեկային ծառայության մասին օրենքում նախատեսվող փոփոխությունները։ Նա նշել է, որ նախագծով նախատեսվում է ապահովել էկոպարեկի սոցիալական երաշխիքը և ներդնել դրամական օգնության ինստիտուտ։ «Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում ծառայողի ընտանիքի անդամներին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում ծառայողին տրվելու է միանվագ դրամական օգնություն։ Կառավարությանը տրվել է նաև լիազորություն՝ ծառայողի զոհվելու կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում տրվող միանվագ դրամական օգնության չափն ու վճարման կարգը սահմանելու համար»,- ասել է Մկրտչյանը, հայտնում է 1lurer.am-ը։ Հարակից զեկուցող Դավիթ Դանիելյանը, անդրադառնալով էկոպարեկների ծառայության որակին, նշել է, որ նրանք հանձնում են բարդ քննություններ, և ակնկալվում է, որ այդ գործընթացի արդյունքում էկոպարեկների ծառայության որակը կբարձրանա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |