Մոսկվայում կնշեն Հայաստանի Առաջին հանրապետության օրը27 մայիսի 2009 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի բաժանմունքը մի շարք միջոցառումներ կանցկացնի` նվիրված Հայ պետականության վերականգնմանը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին ՌՀՄ մամլո ծառայությունում, կիրակի օրը, մայիսի 31-ին, ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի համերգասրահում տեղի կունենա տոնական համերգ` նվիրված Հայ պետականության վերականգնմանը, Հայաստանի Առաջին հանրապետության օրվան եւ 1918թ. մայիսի 28-ի Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Բաշապարանի մարտերում հայ ժողովրդի հերոսական հաղթանակների 91-րդ տարեդարձին: Երեկոյի ընթացքում կլինեն ելույթներ, նվիրված այդ իրադարձությանը, Մեծ հայրենակաի վետերանները կպարգեւատրվեն ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Բաղրամյանի անվան մեդալներով, տոնական համերգ: Մայիսի 28-ին Մոսկվայի Կինոյի տանը տեղի կունենա Վիգեն Չալդրանյանի «Քրմուհի» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը նվիրված է Հայաստանում քրիստոնեության ընդունմանը 301թ.: Ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ հունվարի 25-ին Լոս Անջելեսի Չինական թատրոնում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |