Մոսկվայում կընթանա ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստ27 մայիսի 2009 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա հունիսի 3-ին Մոսկվայում: Օրակարգի նախագծում ընդգրկված է շուրջ քսան հարց: Ռազմական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ գագաթնաժողովի Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին որոշումների իրականացման ընթացքը եւ կքննարկեն դրանց կազմավորման եւ կիրառման համար նախապատրաստված նորմատիվային իրավական հիմքը:Նիստում նաեւ ծրագրվում է քննարկել մինչեւ 2010 թվականն ընկած ժամանակահատվածում ՀԱՊԿ կոալիցիոն ռազմական շինարարության ծրագրի միջոցառումների կատարման ընթացքին մասին պաշտպանության նախարարների խորհրդի նախագահի զեկույցը եւ հետագա հեռանկարները, հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների գաղտնի կառավարման համակարգի ստեղծման հիմնական սկզբունքների մասին, այդ համակարգի ուժերի եւ միջոցների կազմավորման ապահովման համար նյութական միջոցների պաշարների մասին համաձայնագրերի նախագծերը եւ այլն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |