Մինասյանն ասել է՝ ԼՂ–ն «էնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին հայթայթում, որ երեխան չծառայի»․ Մխիթարյանը նրան մեղադրել է ստելու մեջ

Մինասյանն ասել է՝ ԼՂ–ն «էնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին հայթայթում, որ երեխան չծառայի»․ Մխիթարյանը նրան մեղադրել է ստելու մեջ

PanARMENIAN.Net - Գյումրիի քաղաքապետի թեկնածուների բանավեճի ընթացքում «Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանը ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանին մեղադրել է՝ հիշեցնելով Արցախի հարցում իշխանության վարած քաղաքականությունը։

«Արցախը Հայաստանն էր, հետո հանձնեցիք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս»,-ասել է Մխիթարյանը, հայտնում է Panorama.am-ը։

Ի պատասխան ՔՊ-ական Սարիկ Մինասյանը հայտարարել է. «Արցախն էնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին հայթայթում, որ իրենց երեխաներն այնտեղ չծառայեին»։

Բանավեճը թեժացել է, հաղորդավարները զգուշացրել են, որ կանջատեն միկրոֆոնները, կդադարեցնեն բանավեճը։

Մխիթարյանը, արձագանքելով Մինասյանի խոսքերին, նշել է, որ եթե վերջինս շարունակի, ըստ իր խոսքերի, «սուտ խոսել», ինքը կփորձի ընդհատել նրա ելույթը։

ՏԻՄ ընտրությունները Գյումրիում կայանալու են մարտի 30–ին։

 Ուշագրավ
---