Արաղչի․ Շատ հաջող այց եմ ունեցել Երևան![]() 28 մարտի 2025 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, ամփոփելով հայաստանյան այցը, նշել է, որ շատ հաջող այց է ունեցել Երևան։ Նա հավելել է, որ Երևան կատարած իր այցն արդյունավետ է եղել՝ կենտրոնանալով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ու տարածաշրջանային խնդիրների վրա, հայտնում է «Փաստինֆոն»։ «Հայաստանի հետ Իրանի ամուր բարեկամությունը դարերի ընդհանուր պատմության, մշակութային մտերմության և հարգանքի, ընդհանուր շահերի վրա հիմնված փոխադարձ վստահության արդյունք է։ Կովկասի մեր տեսլականը հիմնված է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման, տնտեսական համագործակցության և արտաքին խաղացողների միջամտության կանխարգելման վրա»,- նշել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նստավայրում հյուրընկալել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սեյեդ Աբբաս Արաղչիին: Արաղչին իր խոսքում նշել է, որ հայ-իրանական հարաբերությունները խարսխված են հնագույն տնտեսական ու մշակութային փոխկապվածության վրա։ Նրա համոզմամբ՝ այս հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում, և ընթացիկ իրադարձությունները առավել ընդգծում են փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը։ Երևանում տեղի է ունեցել նաև Արաղչիի «Բանակցությունների ուժը» հայերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը։ Հայերեն հրատարակության առաջաբանը գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Բանակցությունների ուժը» գիրքը թարգմանվել է Հայաստանում Իրանի դեսպանատան աջակցությամբ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |