ԱԳ փոխնախարարը Վիեննայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում![]() 28 մարտի 2025 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Մարտի 27-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը քննարկում է անցկացրել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ՝ անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության ուղղություններին, ներառյալ ծրագրերի ընթացիկ իրականացումը և դրանց հետագա հեռանկարները։ Արտգործնախարարի տեղակալը նաև ներկայացրել է Հարավային Կովկասում առկա իրավիճակը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության առաջմղմանն ու հարևան պետությունների հետ հարաբերությունների կարգավորմանը։ Քննարկվել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի թեման, որի վերաբերյալ Աբիսողոմոնյանը կարևորել է փաստաթղթի հնարավորինս շուտ ստորագրումը՝ ընդգծելով, որ դա կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն ու կայունություն ապահովելու համար։ Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |