Արամ Մանուկյան. Փաշինյանն իր հայտարարությամբ մերժում է ինքնորոշման իրավունքի սկզբունքը![]() 28 մարտի 2025 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը Ղարաբաղյան շարժման վերաբերյալ, նշել է, որ վարչապետն իր հայտարարությամբ մերժում է ինքնորոշման իրավունքի համամարդկային սկզբունքը, հայտնում է Sputnik Արմենիան։ Ազգային ժողովում անցկացված հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի, նույնիսկ եթե ընդդիմադիրները «թռնեն վերև, իջնեն ցած, ու քանի դեռ ինքը ՀՀ վարչապետն է, սա ՀՀ պաշտոնական դիրքորոշումն է»։ Նրա խոսքով՝ այդ շարժումը ծառայել է որպես խոչընդոտ հայկական պետականության կայացման համար։ «Մեկնաբանել կարելի է նորմալ կամ վիճելի միտքը, բայց դատարկությունը հնարավոր չէ մեկնաբանել, չարժե նույնիսկ այդ դատարկության հետ վիճել։ Աշխարհը կոնֆլիկտներ լուծելու երկու լեզու ունի` տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք։ Ղարաբաղյան շարժումը հիմնված է եղել ինքնորոշման իրավունքի վրա, որն Ադրբեջանն ամբողջությամբ ընդունել է, ամենը փաստաթղթավորված է, նաև պատվիրակություններ են կազմվել ԼՂ–ի հետ բանակցելու համար»,– նշել է Մանուկյանը։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ նույնիսկ Բաքվի իշխանությունները ճանաչել են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և բանակցություններ են վարել համապատասխան ձևաչափով։ Նա նաև ընդգծել է, որ խորհրդային ժամանակաշրջանում ԼՂԻՄ-ը ձևավորվել է ազգային ինքնորոշման սկզբունքի հիման վրա, ինչը ճանաչվել է տարբեր երկրների կողմից։ «Ինքը մերժում է այդ սկզբունքը, մերժում է քաղաքակրթության սկզբունքը։ 3000 տարի այդ հողի վրա ապրող մարդիկ իրավունք ունեին այդ խնդիրները բարձրացնելու, ու Ղարաբաղյան շարժումը հենց այդ հողի վրա է առաջացել։ Ինքը ոչնչացրեց ինքնորոշման իրավունքի համամարդկային սկզբունքը և հիմա էլ հետևողականորեն ոչնչացնում է` մերժելով քաղաքակրության հիմնական արժեքներից մեկը։ Երևի ինքը դրանով է հիմնավորում իր ավերածությունները և իր պատուհաս լինելը: Ինքն իրեն վերջին խուլիգանի նման է պահում»,– ասել է Արամ Մանուկյանը։ Մանուկյանը նաև հավելել է, որ վարչապետի քայլերն ու հայտարարությունները խաթարել են հազարամյակների քաղաքակրթական ժառանգությունը՝ ներառյալ մշակութային ժառանգությունը, կրթական ու հոգևոր կառույցները։ Նրա համոզմամբ՝ վարչապետի դիրքորոշումը Ղարաբաղյան շարժումը չշարունակելու վերաբերյալ կարող է լուրջ ցնցումների պատճառ դառնալ Հայաստանում՝ խաթարելով ներքաղաքական կայունությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |