Չեռնոգորիայի ԱԳՆ պետքարտուղար․ Ցանկանում ենք ամրապնդել քաղաքական երկխոսությունը Երևանի հետ

Չեռնոգորիայի ԱԳՆ պետքարտուղար․ Ցանկանում ենք ամրապնդել քաղաքական երկխոսությունը Երևանի հետ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում հյուրընկալել են Չեռնոգորիայի ԱԳՆ պետքարտուղար Պերիշա Կաստրատովիչի գլխավորած պատվիրակությանը։ Հյուրերին ընդունել են Ազգային ժողովի Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը և խմբի անդամներ Գեղամ Մանուկյանն ու Մարիամ Պողոսյանը:

«Մենք բարեկամ ժողովուրդներ ենք, և այս այցը վկայում է այն մասին, որ ցանկանում ենք ամրապնդել երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսությունը, խորացնել խորհրդարանական համագործակցությունը»,- նշել է Չեռնոգորիայի ԱԳՆ պետքարտուղար Պերիշա Կաստրատովիչը:

Արսեն Թորոսյանն ընդգծել է Չեռնոգորիայի հետ խորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով բարեկամական խմբերի դերին։ Նա կարևորել է տարբեր ոլորտներում առկա համագործակցության հնարավորությունների լիարժեք օգտագործումը։

Թորոսյանը ներկայացրել է նաև տարածաշրջանային վերջին զարգացումները՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին ու ձեռք բերված պայմանավորվածություններին։ Բացի այդ, նա բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների և այլ անձանց հարցը։

«Մենք բարեկամ ժողովուրդներ ենք, և այս այցը վկայում է այն մասին, որ ցանկանում ենք ամրապնդել երկու երկրների միջեւ առկա քաղաքական երկխոսությունը, խորացնել խորհրդարանական համագործակցությունը»,- նշել է Չեռնոգորիայի ԱԳՆ պետքարտուղար Պերիշա Կաստրատովիչը:

Հյուրը խոսել է մի շարք բնագավառներում, հատկապես` տնտեսական ոլորտում գործակցության զարգացման մասին:

 Ուշագրավ
---