2009-ին «Անելիք Բանկը» կբարձրացնի իր գործունեության ավտոմատացման մակարդակը27 մայիսի 2009 - 15:36 AMT PanARMENIAN.Net - 2009-ին «Անելիք Բանկը» ծրագրում է բարձրացնել իր գործունեության ավտոմատացման մակարդակը, PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտնել է «Անելի Բանկի» կառավարման նախագահի տեղակալ Արամ Մկրտչյանը: «Այս տարի մենք ծրագրում ենք բարձրացնել մեր բանկի գործունեության ավտոմատացման մակարդակը, ինչպես նաեւ բանկային ծառայությունների լիարժեք մատակարարման հասնել»,- ասել է նա:Դրա հետ մեկտեղ Մկրտչյանը նշել է, որ ելնելով նախնական քաղաքականությունից եւ ուղղորդիչներից` բանկի համար նրա բոլոր հաճախորդները հավասար եւ կարեւոր են, իսկ բոլոր բանկային օպերացիաները` անհրաժեշտ եւ ընդունելի, եւ մենք ողջ ապրանքի հավասար զարգացում ենք ակնկալում: «Ընդհանուր առմամբ մենք շեշտը չենք դնում այս կամ այն գործիքի կամ բանկային ծառայության վրա, այլ ակնկալում ենք դրանց հավասար զարգացումը»,- նշել է նա: Այդ ենթատեքստում բանկի կառավարման նախագահի տեղակալն ավելացրել է, որ անցյալ տարի ք.Երեւանում ներդրվեց կոմունալ ծառայությունների վճարման համակարգը, եւ այս տարի այդ գործընթացը շարունակվում է բանկի բոլոր մասնաճյուղերում: «Չնայած, որ շահույթի ստացման տեսակետից բանկի համար դա այնքան էլ շահութաբեր գործիք չէ, բայց առաջնորդվելով մեր ուղղորդիչներով, մենք գտնում ենք, որ հաճախորդը, մտնելով մեր բանկի ցանկացած մասնաճյուղ, պետք է լիարժեք սպասարկում ստանա»,- ասել է Մկրտչյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |