Փարաքարում «Միասնություն» դաշինքն առաջատար է ՏԻՄ ընտրություններում![]() 31 մարտի 2025 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Արմավիրի մարզի Փարաքար համայնքում անցկացված ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են թիվ 14 ընտրատարածքային հանձնաժողովի կողմից։ Քվեների բաշխումը հետևյալն է. «Միասնություն» կուսակցությունների դաշինքը ստացել է 6508 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 3669, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 900, իսկ «Կայունություն» կուսակցությունը՝ 426 ձայն։ Ընդհանուր տվյալներում գրանցվել է 106 քվեային անճշտություն։ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կուսակցության ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանը, որը «Միասնություն» դաշինքի թեկնածուն է այս ընտրություններում, հաղթել է՝ հավաքելով ձայների 57 տոկոսը։ «Թող որ վերջապես սկիզբ դրվի ՔՊ֊ից մեր հայրենիքը ազատագրելու ժամանակաշրջանը»,–գրել է նա։ Վալոդյա Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում իր երախտագիտությունն է հայտնել Փարաքարի բնակիչներին։ «Փարաքար համայնքի սիրելի բնակիչներ, շնորհակալ եմ վստահության համար։ Վստահեցնում եմ՝ միասին կերտելու ենք մեր երազանքների համայնքը»,–գրել է նա։ Ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված է եղել 20,967 քաղաքացի։ Քվեարկության օրը լրացուցիչ ցուցակներում գրանցվել է ևս 37 ընտրող, որի արդյունքում ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը կազմել է 21,004։ Ընտրություններին մասնակցել է 11,528 քաղաքացի։ Ընտրական օրենսգրքով սահմանված է, որ ՏԻՄ համամասնական ընտրություններում կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոսն է, իսկ կուսակցությունների դաշինքների համար՝ 6 տոկոսը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |