ՀՀ–ում է Գերմանիայի նախագահը․ Նա այցելել է Ծիծեռնակաբերդ![]() 31 մարտի 2025 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Բարձրաստիճան հյուրին Երևանում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ։ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում է Արմենպրեսը։ Գերմանիայի նախագահը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Գերմանիայի նախագահին ուղեկցել է Գևորգ Պապոյանը։ Photo. Getty Images ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |