Մարագոս․ Հայաստանը եվրոպական մշակույթի կարևոր մասնիկներից է![]() 1 ապրիլի 2025 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մշակութային ու ստեղծարար ոլորտների զարգացմանն ուղղված «Կատապուլտ» ծրագիրն ամփոփվել է հանդիսավոր միջոցառմամբ։ Ներկայացվել է «Երևան» ամսագրի հատուկ համարը։ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն իր ելույթում նշել է, որ նախաձեռնությունը միտված է հայկական հասարակության ու տնտեսության առանցքային ոլորտների զարգացմանը՝ առաջ մղելով ստեղծարարությունն ու նորարարությունը։ «Հայաստանը եվրոպական մշակույթի կարևոր մասնիկներից է և աշխարհին հայտնի է նախևառաջ մշակույթով, ինչպես նաև մարդկանց տաղանդով ու ստեղծագործականությամբ: Մենք այստեղ ենք՝ այդ գործընթացին աջակցելու համար»,- ասել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։ Նա նշել է, որ թեև «Կատապուլտ» ծրագիրն ավարտվում է, բայց մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված համագործակցությունը շարունակվելու է՝ դառնալով ավելի ամուր։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ծրագիրն էական փոփոխություններ է մտցրել մշակութային ընկալումներում։ «Ստեղծարար արդյունաբերության ոլորտում այսօր արդեն կարող ենք խոսել նոր փուլի մասին, որը մշակույթի ոլորտում հանրային տեսանելիություն ունեցող փոփոխություններ պետք է բերի։ Ակնհայտ է, որ հանրության շրջանում մշակույթի հանդեպ վերաբերմունքի փոփոխության լուրջ կարիք ունենք, և այս առումով համատեղ աշխատանքներն ուղղված են մշակույթի ինքնաբավության բարձրացմանը»,- ասել է նա։ Նախարարն ընդգծել է, որ մշակույթի ոլորտը կարող է դառնալ ոչ միայն հասարակության, այլև տնտեսության ամենակարևոր շարժիչ ուժերից մեկը: ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ «Կատապուլտ» ծրագիրն իր սկիզբն է առել 2022 թվականին՝ իրականացվելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Եվրամիության պատվիրակության համատեղ ջանքերով։ Նախաձեռնության հիմնական նպատակն է մշակութային և ստեղծարար ոլորտի կայուն էկոհամակարգի ձևավորումը Հայաստանում՝ զուգահեռաբար զարգացնելով անկախ արվեստագետների մասնագիտական կարողությունները և համագործակցության հնարավորությունները։ Ստեղծարար տնտեսության խթանումը համընկել է ՀՀ մշակութային քաղաքականության ռազմավարական ուղղությունների և 2021-2026 թթ. կառավարության գործողությունների ծրագրում արձանագրված առաջնահերթությունների հետ։ Ծրագիրն իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցության շրջանակում՝ համագործակցելով ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի հետ։ Գործընկեր կառույցներ են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունները։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |