3․5 մագնիտուդով երկրաշարժ՝ Բավրայի մոտակայքում![]() 1 ապրիլի 2025 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը ապրիլի 1-ին՝ տեղական ժամանակով 13:56-ին (Գրինվիչի ժամանակով՝ 09:56-ին), 3․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել՝ Բավրա գյուղից 13 կմ հարավ-արևելք՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում։ Ստորգետնյա ցնցման օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցման էպիկենտրոնային գոտում ուժգնությունը կազմել է 4-5 բալ։ Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում՝ այդ թվում Գյումրի քաղաքում, ինչպես նաև Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Մուսայելյան և Ամասիա գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։ Լոռու մարզի Տաշիր քաղաքում ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են հյուսիսային լայնության 41.10⁰ և արևելյան երկայնության 43․96⁰ աշխարհագրական կոորդինատներով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |