Սոբհանի․«3+3» ձևաչափը կարելի է օգտագործել Երևանի և Բաքվի միջև խաղաղության հասնելու համար![]() 3 ապրիլի 2025 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանում կազմակերպված «Շանհայյան ոգու առաջմղում. ՇՀԿ-ն գործողության մեջ» թեմայով սեմինարի շրջանակում Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ «3+3» տարածաշրջանային հարթակը կարող է կիրառվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու նպատակով, հայտնում է Sputnik Արմենիան։ «Իրանը կապի մեջ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ և հանդես է գալիս սահմանին կայունության և խաղաղության օգտին։ Այդ քննարկումների ժամանակ կողմերին կոչ ենք անում շարժվել խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ... Իրանը կարծում է, որ պետք է խուսափել ցանկացած քայլից, որը կհանգեցնի լարվածության», – ասել է Սոբհանին՝ անդրադառնալով սահմանային գոտում ադրբեջանական կողմի արձակած կրակոցներին։ Դիվանագետի համոզմամբ՝ տարածաշրջանը նոր լարվածության կամ պատերազմի չի դիմանա։ Թեհրանի ղեկավարությունը, ըստ նրա, ակնկալում է, որ բոլոր ներգրավված կողմերը հավատարիմ կմնան այն սկզբունքներին, որոնք ուղղված են խաղաղության և կայունության պահպանմանը։ Սոբհանին հավելել է, որ Իրանի իշխանությունները պատրաստակամ են աջակցել ցանկացած առաջարկվող ձևաչափի, որը կնպաստի խաղաղության հաստատմանը։ Թուրքիան էլ իր հերթին ծրագրում է առաջարկել, որպեսզի Վրաստանը ևս միանա «3+3» տարածաշրջանային հարթակին։ «Կարծում եմ, որ այս առումով «3+3»-ը լավ տարածաշրջանային ձևաչափ է, և դրա կիրառմամբ կարելի է շարժվել դեպի խաղաղության համաձայնագիր», – ասել է դեսպանը։ «3+3» հարթակի գործարկման գաղափարը՝ ընդգրկելով Ռուսաստանը, Թուրքիան, Իրանն, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, շրջանառության մեջ է դրվել 2020 թվականի վերջից՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկով։ Այս ընթացքում տեղի է ունեցել երեք հանդիպում, որոնցից յուրաքանչյուրին Վրաստանը չի մասնակցել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |