Սպերցյանի գոլը լավագույններից է ճանաչվել Ռուսաստանի պրեմիեր լիգայի 22-րդ տուրում

Սպերցյանի գոլը լավագույններից է ճանաչվել Ռուսաստանի պրեմիեր լիգայի 22-րդ տուրում

PanARMENIAN.Net - «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը, որը որոշ ժամանակ բացակայել է վնասվածքի պատճառով, վերադարձից հետո առաջին խաղում աչքի է ընկել տպավորիչ գոլով։

Նրա գոլը լավագույններից մեկն է ճանաչվել Ռուսաստանի պրեմիեր լիգայի 22-րդ տուրում, գրում է Sputnik Արմենիան։

Մարտի 30-ին «Կրասնոդարն» իր հարկի տակ ընդունել է «Ֆակելին» և հաղթանակ է տոնել 5:0 հաշվով։ Սպերցյանը գնդակը «Ֆակելի» դարպասին է ուղարկել 22-23 մետր հեռավորությունից՝ ճշգրիտ հարվածով շրջանցելով պաշտպանների պատն։

Սպերցյանը բաց է թողել նաև Ազգերի լիգայի Հայաստան – Վրաստան խաղերը, որոնցում Հայաստանի հավաքականը մեծ հաշվով պարտություն է կրել՝ (0:3, 1:6)։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---