Պռոշյանի համայնքապետ․ Եկանք հայտարարի՝ բնակիչները կհանդիպեն տրանսպորտի փոխնախարարի հետ![]() 5 ապրիլի 2025 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Պռոշյան համայնքի ղեկավար Սևակ Գաբրիելյանը հայտնել է, որ բողոքի ակցիայի կապակցությամբ համաձայնություն է ձեռք բերվել, և ապրիլի 7–ին 20 հոգուց բաղկացած բնակիչների խումբը հանդիպելու է տրանսպորտի և կապի փոխնախարարի հետ։ Վաղ առավոտից Պռոշյանի և Քասախի բնակիչները փակել էին Երևան-Աշտարակ հիմնական ճանապարհը՝ պահանջելով, որ իրենց համայնքներից Երևան եկող տրանսպորտային միջոցը չհանեն: «Հիմա ես կհանդիպեմ նրանց հետ, որ քննարկենք խնդիրն ինչումն է, որ հասկանանք ինչպես ենք բարձրաձայնելու: Ուզում ենք քննարկել, հասկանալ՝ ինչ առաջարկներով հանդես գանք, որպեսզի եզրեր գտնենք։ Հիմա Պռոշյան-Երևան 25 համարի ավտոբուս է գործում այս պահին, ընդվզման նպատակն այն է, որ 25 համարի գիծը դուրս չգա, զուտ հիմա ուզում ենք հասկանանք ինչ եզրեր գտնենք»,- պարզաբանել է նա, հայտնում է Auroranews.am-ը։ Գաբրիելյանը ընդգծել է, որ մարդիկ իրենց դժգոհությունն են արտահայտել, չնայած նրան, որ համապատասխան դիմում արդեն ուղարկվել է պատկան մարմիններին։ «Ես առաջարկեցի, որ նման բան մի արեք, փողոց փակելը, դա սխալ է այս պահին։ Ժողովուրդն ինքնաբուխ գնաց այդ քայլին, բայց փորձեցինք, հաշտության եկանք, մենք մեր գյուղով մի հատ խոսենք, հասկանանք մեր հետաքրքրությունների մասին»,- ասել է նա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |