Դավիթ Բաբայանը՝ Բաքվում․ Ադրբեջանի հետ ինտեգրումն անհնար էր

Դավիթ Բաբայանը՝ Բաքվում․ Ադրբեջանի հետ ինտեգրումն անհնար էր

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին Բաքվի ռազմական դատարանում շինծու գործերով հերթական դատական նիստում Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն ասել է, որ դեմ է եղել արցախցիների ինտեգրմանն Ադրբեջանին՝ հավելելով, որ ոչ ոք նման հեռանկար չէր տեսնում:

«Ինտեգրումը անհնար էր»,-ասել է Բաբայանը, գրում է Minval.az-ը։

Նրա խոսքով՝ նույն դիրքորոշումն են ունեցել նաև Արցախի մյուս ղեկավարները՝ նախագահ Արայիկ Հարությունյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը և այլոք։

Բաբայանը հավելել է, որ պաշտոնյաներից ոչ մեկը ինտեգրման հեռանկարներ չի տեսել։

Նա նաև ասել է, որ միջազգային ուղևորությունների ժամանակ օգտվել է ՀՀ անձնագրից և հավելել, որ պաշտոնյաներն ունեին նաև դիվանագիտական անձնագրեր։

ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը՝ USCIRF-ը հրապարակել է տարեկան զեկույց, որտեղ ասվում է, որ հայ քրիստոնյա բանտարկյալները հաճախ դառնում են դաժան վերաբերմունքի թիրախ, ենթարկվում ծեծի, հոգեբանական բռնության, բժշկական օգնության հասանելիության և նորմալ սննդի բացակայության։ Կրոնական հետապնդումները փաստագրվում են նաև խաչի տեսքով դաջվածքները այրելով ջնջելու փորձերով։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---