ՀՀ դեսպանը մասնակցել է Լավրովի հետ քննարկմանը![]() 7 ապրիլի 2025 - 18:20 AMT PanARMENIAN.Net - ՌԴ–ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկմանը, որը նվիրված էր եվրասիական անվտանգության հարցերին։ Հանդիպումից լուսանկար է հրապարակել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր էջում։։ «Լավրովը եվրասիական անվտանգության հարցեր է քննարկում Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ»,– գրել է նա լուսանկարին կից։ Փետրվարին Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել ԱՊՀ երկրների դեսպանների հետ, որին մասնակցել է նաև Արսենյանը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուղղված շնորհավորական ուղերձու նշել էր, որ Ռուսաստանն ու Հայաստանը կարողացել են պահպանել ակտիվ քաղաքական երկխոսությունը և խորացնել տնտեսական համագործակցությունը՝ չնայած արտաքին ուժերի կողմից դաշնակցային հարաբերությունները խարխլելու փորձերին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |