Վրաստանը շահագրգռված է Բաթումի-Ախալքալաք-Գյումրի ավտոմայրուղու շինարարության հարցում28 մայիսի 2009 - 15:54 AMT PanARMENIAN.Net - ՍՏՀԿ շրջանակներում հետաքրքրություն է ներկայացնում Բաթումի-Ախալքալաք-Գյումրի ավտոմայրուղու շինարարությունը, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է տնտեսական հարցերով ՀՅ «Դաշնակցություն» կուսակցության խորհրդական, ԱԺ պատգամավոր եւ ՍՏՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ Արա Նռանյանը: «Վրաստանը կրկին հաստատել է իր վճռական ցանկությունն ու պատրաստակամությունը` իրականացնելու Բաթումի-Ախալքալաք-Գյումրի նոր ավտոմայրուղու շինարարությունը»,- ասել է նա:Նռանյանի խոսքով, անգամ այնպիսի երկիր, ինչպիսին է Վրաստանը, որը չպետք է տրանսպորտային խնդիրներ ունենար, անբարենպաստ դրության մեջ հայտնվեց, երբ ռուսական զորքերը անշարժեցրին երկրի արեւմտա-արեւելյան հատվածը: Ինչպես նշել է ԱԺ պատգամավորը, այդ մայրուղու կառուցումը գործնական նշանակություն ունի թե' Հայաստանի համար` որպես դեպի Սեւ ծով ելք ունենալու այլընտրանքային ճանապարահ, եւ թե' Վրաստանի` որպես երկրի արեւելյան հատվածը արեւմտյանի հետ միացնելու հնարավորություն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |