Փեզեշքիանն Ադրբեջան կայցելի 120 հոգանոց պատվիրակությամբ![]() 18 ապրիլի 2025 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին պաշտոնական այցով մեկնելու է Ադրբեջան։ Ինչպես հայտնել է Իրանի Առևտրի պալատի նախագահի տեղակալ Հուսեյն Փիրմոազզենը, նախագահին կուղեկցի մոտ 120 հոգուց բաղկացած պատվիրակություն։ Պատվիրակության կազմում ընդգրկված են մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամներ և Իրանի հյուսիսարևմտյան չորս նահանգների նահանգապետերը, հայտնում է Minval.az-ը։ Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել տնտեսական համագործակցության խորացումը, ապագա բիզնես առաքելությունների կազմակերպումը, ինչպես նաև ուշադրության կենտրոնում կլինի Աղբենդ–Քալալա կամրջի գործարկումը, որն առանցքային նշանակություն ունի երկկողմ առևտրի համար։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |