Գալուզինը՝ Ռուբինյանին․ ՌԴ–ն պատրաստ է նպաստել ՀՀ–Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը![]() 19 ապրիլի 2025 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը ապրիլի 18–ին տեղի ունեցած հեռախոսազրույցում անդրադարձել են հայ–ռուսական հարաբերություններին, Հարավային Կովկասում համագործակցությանն ու «3+3» ձևաչափի շրջանակում փոխգործակցությանը։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ–ն։ Ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ «նպաստել Երևանի և Անկարայի միջև ընդհանուր եզրեր գտնելուն, քանի որ հայ - թուրքական հարաբերությունների բարելավումը կարևոր գործոն է Հարավային Կովկասի կայունության և կայուն զարգացման համար», գրում է ՏԱՍՍ–ը։ Նշվում է, որ Ռուբինյանը ներկայացրել է վերջին զարգացումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ ՀՀ ԱԺ հաղորդագրության մեջ միայն ասվում է, որ քննարկվել են «ՀՀ-ՌԴ երկկողմ օրակարգին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր»։ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով իր հանդիպումներին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում, ասել է, որ Հայաստանը պատրաստ է հենց վաղն ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |