«GriArInsurance»-ի տնօրեն. «Վստահ եմ, որ «Արմենիան» հաջողությամբ կավարտի իր շուրջերկրյա նավարկությունը28 մայիսի 2009 - 20:14 AMT PanARMENIAN.Net - «Արմենիա» առագաստանավն այսօր տեղի ժամանակով 16:00-ին իսպանական Վալենիսա նավահանգստից մեկնել է շուրջօրյա նավարկության` սփյուռքի ճանապարհներով:1991թ. կառուցված առագաստանավով ճանապարհորդությունը հնարավոր դարձավ վերազինումից եւ ժամանակակից նավիգացիոն սարքավորումներով հագեցնելուց, ինչպես նաեւ նավն ապահովագրելուց հետո: «Արմենիա» նավը ապահովագրված է «GriArInsurance» ապահովագրական ընկերության կողմից, որի տնօրեն Արմեն Պետրոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ «Արմենիան» հաջողությամբ կավարտի իր շուրջերկրյա նավարկությունը սփյուռքի ճանապարհներով: «Մենք ուրախ ենք մասնկից լինել նման նախագծի»,-ասել է նա: «Արմենիա» առագաստանավի անձնակազմն է` Զորի Բալայան, արշավի պետ, Սամվել Կարապետյան-նավապետ, Արմեն Նազարյան-ավագ օգնական, Հայկ Բադալյան-հերթափոխի պետ, Մուշեղ Բարսեղյան-բոցման, Սամվել Սարգսյան-խոհարար եւ ռադիոինժեներ, Վահագն Մաթեւոսյան-ավագ ղեկավար: «Արմենիա» առագաստանավը կանցնի հետեւյալ երթուղով` Ջիբրալթար, Ատլանտիկ օվկիանոս, Բարբադոս կղզի, Պանամի ջրանցք, Խաղաղ օվկիանոս, Հյուսիսային Ամերիկա, կրկին Պանամա, Աթլանտիկ օվկիանոս, Հարավային Ամերիկա, Գոռնի հրվանդան, Խաղաղ օվկիանոս, Նոր Զելանդիա, Ավստրալիա, Հնդկական օվկիանոս, Ինդոնեզիայի կղզիներ, Սինգապուր, Հնդստան թերակղզի, Պարսից ծոց, Կարմիր ծով, Սուեցի ջրանցք, Միջերկրական ծով: Պաշտոնական ավարտը Բեյրութի նավահանգստում է, իսկ իրավաբանականը` Վալենսիայում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |