ԵԱՀԿ-ն պատրաստ է մասնակցել ականազերծմանն Ադրբեջանի և ՀՀ սահմանին![]() 26 ապրիլի 2025 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը՝ ԵԱՀԿ–ն պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Ադրբեջանի և Հայաստանի սահմանի ականազերծման աշխատանքներին։ Այդ մասին Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։ Նա նշել է, որ կազմակերպությունն ունի անհրաժեշտ բոլոր միջոցները, գրում է Trend-ը։ «Ունենք համապատասխան փորձ և փորձագիտություն ականազերծման ոլորտում։ Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի ականազերծմանը, եթե երկու կողմերն էլ արտահայտեն նման կամք։ ԵԱՀԿ-ն մասնակից պետությունների կազմակերպություն է։ Եթե թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը դիմեն մեզ օգնության խնդրանքով, մենք ունենք անհրաժեշտ բոլոր միջոցները՝ գործիքներ, փորձագետներ և մոտեցումներ», - նշել է նա։ Հունվարի 16-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն է ձեռք բերվել սահմանազատման նոր հատվածի շուրջ։ Համաձայնությունը նախատեսում է աշխատանքների մեկնարկ հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և շարունակություն հարավային ուղղությամբ՝ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Իրանի հետ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |