Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետին և նրա կուսակցությանը ընտրություններում հաղթանակի առթիվ![]() 30 ապրիլի 2025 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին և նրա գլխավորած «Լիբերալ կուսակցությանը» դաշնային ընտրություններում հաղթանակի առիթով։ Նա այդ մասին գրառում է հրապարակել X-ի իր միկրոբլոգում։ «Ջերմորեն շնորհավորում ենք Մարկ Քարնիին և «Լիբերալ կուսակցությանը» Կանադայի դաշնային ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Հայաստանը գնահատում է Կանադայի հետ իր հարաբերությունները՝ հիմնված բարեկամության և ընդհանուր արժեքների վրա։ Ակնկալում ենք հետագայում ամրապնել և խորացնել մեր փոխշահավետ համագործակցությունը»,- գրել է նա։ Կանադայում ապրիլի 28-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Լիբերալ կուսակցությունը վարչապետ Մարկ Քարնիի գլխավորությամբ, խորհրդարանում ստացել է 168 մանդատ, eրկրորդ տեղը զբաղեցրած պահպանողականները ստացել են 144 մանդատ։343 տեղանոց խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար կուսակցությունը պետք է ստանա նվազագույնը 172 ձայն։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |