Amnesty International․ Ադրբեջանը չպատժվեց ԼՂ հայերի դեմ իր գործողությունների համար

Amnesty International․ Ադրբեջանը չպատժվեց ԼՂ հայերի դեմ իր գործողությունների համար

PanARMENIAN.Net - Amnesty Internationalիրավապաշտպան կազմակերպությունը հրապարակված իր տարեկան զեկույցում ընդգծել է, որ Ադրբեջանը մինչ այժմ չի ենթարկվել պատժի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքների խախտման համար։

Նշվում է, որ արցախահայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը անտեսվել է, գրում է Panorama.am-ը։

«Վիճելի Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ընթացքում կատարված խախտումների համար անպատժելիությունն առաջվա պես շարունակվում է։ Հունվարի 24-ին, կասեցնելով Ադրբեջանի լիազորությունները, ԵԽԽՎ-ն վերահաստատեց իր մտահոգությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակման լուրջ մարդասիրական և մարդու իրավունքների հետևանքները չճանաչելու վերաբերյալ։

ԵԽԽՎ-ն միաժամանակ դատապարտել էր Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին իրականացված ռազմական գործողությունը, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար մարդուց կազմված ամբողջ էթնիկ հայ բնակչությունը տեղահանվեց Հայաստան։ Նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը անտեսվել է»,-ասված է իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---