ԱՆ–ում քննարկել են ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման ոլորտում համագործակցությունը![]() 30 ապրիլի 2025 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին՝ անդրադարձ է կատարվել Եվրոպական միության հետ վիզային ազատականացման գործընթացում համագործակցության հնարավոր ուղիներին։ Սրբուհի Գալյանն իր ողջույնի խոսքում դեսպանին շնորհավորել է՝ նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ներկայացրել է նախարարությունում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Նա անդրադարձ է կատարել սահմանադրական փոփոխություններին, դատաիրավական ոլորտի զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև քրեակատարողական և պրոբացիայի համակարգերում իրականացվող աշխատանքներին։ Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով Իտալիայի պատրաստակամությունը վերոնշյալ ուղղություններով համագործակցության հնարավորությունները քննարկելու հարցում։ Երկուստեք կարևորվել է արդարադատության համակարգի թվայնացման գործընթացը, որը նախարարության առաջնահերթություններից է այս փուլում։ Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է8 տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա» և ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |