ՍԱՏՄ ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՍԱՏՄ ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

PanARMENIAN.Net - Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այդ մասին հայտնել է տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրային կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Ըստ գերատեսչության ներկայացուցչի, հրաժարականի պատճառները հայտնի չեն։ Վարչապետի կողմից Դանիելյանի ազատման մասին որոշում այս պահի դրությամբ դեռ ընդունված չէ։

Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավար է նշանակվել 2024–ի նոյեմբերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Մինչ այդ, նա եղել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---