ԼՂ-ից բռնի տեղահանվածների սոցաջակցության ծրագիրը 2 ամսով երկարացվել է![]() 30 ապրիլի 2025 - 14:52 AMT PanARMENIAN.Net - ԼՂ-ից բռնի տեղահանվածների սոցիալական աջակցության ծրագիրը 2 ամսով երկարացվել է` նրանք երկու ամիս ևս կստանան 50 հազար դրամ աջակցություն։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Գործադիրը հաստատել է որոշումը, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրի կարգավորումներում։ Աջակցության ծրագրի շահառու են ճանաչվել այն անձինք, որոնք 2025 թվականի ապրիլի 1-ից ունեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն, ունեն լուրջ ֆունկցիոնալ սահմանափակումներ, հասել են 63 և բարձր տարիքին, զրկվել են կերակրողից, սովորում են հանրակրթական կամ մասնագիտական հաստատություններում, ինչպես նաև մինչև 18 տարեկան երեխաները, հայտնում է Արմենպրեսը։ Միևնույն ժամանակ, քանի որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների համար գործող սոցիալական ծրագրերի բարելավման շուրջ առաջարկությունների վերլուծությունը պահանջում է լրացուցիչ ժամանակ, կառավարությունն անհրաժեշտ է համարել ևս 2 ամսով երկարաձգել աջակցությունը նաև այն տեղահանվածների համար, ովքեր դուրս են թիրախային խմբերից։ Միաժամանակ, որոշվել է երկու ամսով հետաձգել կարիքավորության հիմքով լրացուցիչ սոցիալական աջակցության նոր ծրագրի ուժի մեջ մտնելու ընթացքը։ Այս փոփոխությունները նպատակ ունեն բարելավել գործող ծրագրերի արդյունավետությունը, ինչը պահանջում է լրացուցիչ վերլուծություն և ժամանակային ռեսուրսներ։ Սոցիալական աջակցության միջոցառումները կիրականացվեն 2025 թվականի պետական բյուջեի սահմաններում՝ առանց բյուջեի վրա հավելյալ ճնշման։ Ծրագիրը ենթադրում է 50 հազար դրամի չափով աջակցություն յուրաքանչյուր ընտանիքի անդամի համար։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող արցախցիներն ընդունել են որոշում՝ իրենց շտաբ-վրանը տեղափոխել Երևանում գործող Արցախի ներկայացուցչության տարածք։ Այդ մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը՝ նշելով, որ որ կառավարության առաջիկա նիստում նախատեսվում է երկարաձգել «40+10» աջակցության ծրագիրը, որը վերաբերում է արցախցիներին։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |