ՔԿ․ Զորակոչից ազատելու նպատակով պաշտոնյան կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոցներ է ստացել![]() 30 ապրիլի 2025 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի բնակիչը որոշակի գումարի դիմաց ստանձնել է Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակիչների վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու և վերջիններիս պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չի հասցրել, քանի որ բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, հայտնում է Քննչական կոմիտեն։ Ք.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ ներառյալ կաշառք տալու դրդչության փորձ և կաշառքի միջնորդության պատրվակով գույք կամ դրամ ստանալը՝ համապատասխանաբար 2 և 4 դրվագներով։ Նույն հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել նաև Վ.Մ.-ին, Հ.Մ.-ին, Է.Մ.-ին, Մ.Գ.-ին, ինչպես նաև Ն.Գ.-ին ու Է.Գ.-ին՝ կաշառք տալու փորձի համար։ Քրեական վարույթն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |