1988-1992թթ․ Ադրբեջանից բռնագաղթածները կկարողանան սեփականացնել հանրակացարաններում զբաղեցրած տարածքը![]() 30 ապրիլի 2025 - 15:10 AMT PanARMENIAN.Net - 1988–1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի քաղաքացիություն ստացած անձինք սեփականության իրավունք կստանան հանրակացարանային տարածքների նկատմամբ, որտեղ բնակվում են։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ «Հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամաս 4 շենքի, Երևանի Մոլդովական փողոց, 29/1 շենքի, Երևանի Շիրակի փողոց 2/32 շենք հասցեների Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմում են ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտե՝ իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով տրամադրելու համար: Նշվել է, որ որոշման հիմնական նպատակն է ապահովել տարիներ շարունակ հանրակացարաններում ապրող փախստական ընտանիքներին մշտական բնակության պայմաններով։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |