Նավասարդյան․ Զանգվածային լրատվության մասին օրինագիծը «բավականին բարդ ճակատագրի» է արժանացել![]() 30 ապրիլի 2025 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ, ԶԼՄ-ների ինքնակարգավորման դիտորդ մարմնի ղեկավար Բորիս Նավասարդյանն ընդգծել է, որ օրենսդրական համակարգում նկատվում է դանդաղ և քիչ արդյունավետ գործունեություն։ Նա նշեց, որ Զանգվածային լրատվության մասին օրինագիծը «բավականին բարդ ճակատագրի» է արժանացել, հայտնում է Panorama.am-ը։ «Այդ ուղղությամբ աշխատանքը սկսվել է 2021 թվականին։ Պատճառն այն էր, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված էր զարգացնել ինքնակարգավորումը Հայաստանում, դրա համար համապատասխան օրենսդրական գործողությունների դիմեցին։ Դա մեր կազմակերպությունների նախաձեռնողականության արդյունքը չէր, մենք այդ մասին հարց չէինք բարձրացնում, որ պետք է օրենսդրական մակարդակով ճանաչվի ինքնակարգավորումը որպես ինստիտուտ։ Դա կիրառել էինք շատ սահմանափակ ոլորտում»,–ասել է Նավասարդյանը։ Նրա խոսքով՝ մոտ մեկ տարի առաջ ներկայացված օրինագիծը որոշակի կիրառելիության տպավորություն է թողել։ Այն ստացել է Եվրոպայի խորհրդի փորձագետների գնահատականը, և այդ դիտարկումներն ընդունվել են։ Սակայն Նավասարդյանը նշել է, որ օրինագծի ընդունման ուղղությամբ լուրջ և տեսանելի զարգացումներ մինչ օրս չեն արձանագրվել։ «Հիմնավոր կասկածեր ունեմ մտածելու, որ խնդիրը հենց նրանում է, որ կասկածներ առաջացան մեր քաղաքական որոշումներ կայացնողների մոտ՝ ընդհանրապես պետք չէ այդ ինքնակարգավորմանը զարկ տալ։ Ինչ-որ տեղ այդ ինքնակարգավորումը, որպես երևույթ, այսօր որոշ պաշտոնյաների կողմից դարձավ քավության նոխազ»,–ասել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |