ՌԴ–ում կարող են տեղեկանք պահանջել ներգաղթյալներից ՄԻԱՎ-ի բացակայության մասին![]() 1 մայիսի 2025 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության և վետերանների հարցերի հանձնաժողովի ղեկավար Յարոսլավ Նիլովը ներկայացրել է օրինագիծ, որի համաձայն՝ միգրանտները ՌԴ սահմանը անցնելիս պետք է ներկայացնեն տեղեկանքներ ՄԻԱՎ-ի ու տուբերկուլյոզի բացակայության մասին։ Ներկայումս գործող կարգավորումները նախատեսում են, որ աշխատանքային միգրանտները պետք է անցնեն բժշկական զննում՝ ՌԴ ժամանելուց հետո 30 օրվա ընթացքում։ Իսկ նրանք, ովքեր մուտք են գործում երկրի տարածք 90 օրից ավելի ժամկետով, պարտավոր են բժշկական զննում անցնել մինչև 90 օրվա ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ–ը։ «Առաջարկվում է ընդլայնել օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ պահանջների շրջանակը, որոնք մուտք են գործում ՌԴ՝ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով։ Այսպիսով, նշված քաղաքացին պետական սահմանն անցնելիս պարտավոր է ունենալ և ներկայացնել՝ բժշկական ապահովագրություն, հետազոտությունների արդյունքներ, որոնք հաստատում են մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ), հեպատիտ B-ի և C-ի վարակվածության բացակայությունը, ինչպես նաև սիֆիլիսի և տուբերկուլյոզի հիվանդությունների բացակայությունը, որոնք կատարվել են ոչ ուշ քան ՌԴ մուտք գործելու օրվանից 10 օր առաջ», նշված է բացատրական գրությունում։ Եթե օրինագիծը ընդունվի, ապա աշխատելու նպատակով ՌԴ մուտք գործող միգրանտները պետք է նաև ներկայացնեն թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի բացակայությունը հավաստող վերլուծության արդյունք, որը կատարվել է ոչ ուշ քան մուտքից 72 ժամ առաջ։ «Դաշնային օրենքի նախագծով առաջարկվող նորարարությունները թույլ կտան նվազեցնել Ռուսաստանի առողջապահական համակարգի բեռը, ինչպես նաև կանխել սոցիալապես վտանգավոր վիրուսներով և հիվանդություններով աշխատող միգրանտների մուտքը երկրի տարածք», — բացատրել է Նիլովը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |