Խոզնավարի ղեկավար․ «Սուտի-մուտի» կրակոցներ են՝ գյուղի ուղղությամբ չեն![]() 1 մայիսի 2025 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի վարչական ղեկավար Վահան Զաքյանը, անդրադառնալով սոցիալական ցանցերում տարածված կարճ տեսանյութին, որտեղ կրակոցների ձայներ են լսվում գյուղում, ասել է, որ դրանք գյուղի ուղղությամբ չեն եղել, հայտնում է Factor.am-ը։ «Կրակոցի ձայներ քիչ են լսվել՝ «սուտի- մուտի» կրակոցներ են եղել։ Գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել»,- ասել է նա։ Վահան Զաքյանը հավելել է, որ վերջին օրերին կրակոցների ձայներ երբեմն լսվում են, սակայն դրանք Խոզնավարի ուղղությամբ չեն լինում։ Ապրիլի 29-ին Սյունիքի մարզի Խնածախ, Վաղատուր և Խոզնավար բնակավայրեր այցելել են տարածքային կառավարման և էկոնոմիկայի նախարարներ Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանը՝ գիշերելով Խնածախում։ Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երեկոյան ժամը 22:20-ի սահմանում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է մեկ բնակելի տուն։ Նախքան այս միջադեպը, Ադրբեջանը մի քանի շաբաթ շարունակ տարածել է տեղեկատվություն, թե հայկական կողմը կրակում է, սակայն այդ պնդումները պաշտոնական Երևանը հետևողականորեն հերքել է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |