Փաստաբան․ Փորձ է արվում ծածկադմփոց անել Նոր Նորքի թաղապետի և մյուսների գործողությունները![]() 1 մայիսի 2025 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Ակտիվիստ Արթուր Չախոյանի փաստաբան Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ փորձ է արվում ծածկադմփոց անել Նոր Նորքի թաղապետի և մյուսների գործողությունները։ Նա հայտնել է, որ Չախոյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 297 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասի 1 ֊ին և 3 ֊րդ կետերով։ «Իրավական ֆարսը շարունակվում է։ Ակնհայտ հանցագործության համար անձինք ոչ կանչվել են, ոչ վերջիններիս հետ կոնկրետ քննչական ֊ դատավարական գործողություններ են կատարվել, իսկ քաղաքացիական ակտիվիստը քաղաքացիական ակցիա իրականացնելու համար մեղադրվում է։ Նախորդիվ արտահայտածս մտահոգությունը, ցավոք, բայց հետզհետե իրականանում է` փորձ է կատարվում ծածկադմփոց անել Նոր Նորքի առերևույթ հանցագործ թաղապետի ու իր հանցակիցների գործողությունները` դրանք բարդելով կրկնում եմ` քաղաքացիական ակցիա իրականացնող անմեղ անձի վրա, ով այս պատմության մեջ կարող է ունենալ բացառապես մեկ դատավարական կարգավիճակ` տուժողի»,–ասվում է գրառման մեջ։ Ապրիլի 29-ին Չախոյանը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ միասին գնացել է Նոր Նորքի թաղապետարանի շենք՝ հանդիպելու Տեր–Մարգարյանի հետ, սակայն այդ հանդիպումը չի կայացել։ Փոխարենը, շենքի առաջին հարկում Մանուկյանը կախել է Տեր–Մարգարյանի լուսանկարները և վրան յոգուրտ լցրել՝ նշելով, որ դա պատասխան է վերջինիս կողմից հնչեցված հայհոյանքներին։ Ապրիլի 30-ին Նոր Նորքի վարչական ղեկավարի աշխատակազմում նախատեսված է եղել հանրային քննարկում, և Արթուր Չախոյանը կրկին այցելել է թաղապետարան՝ պահանջելու բացատրություն իր հանդեպ հնչեցված սեռական բնույթի հայհոյանքների համար։ Ընդունարանում նրան ծեծի են ենթարկել թաղապետարանի աշխատակիցները, որին միացել է նաև վարչական շրջանի ղեկավարը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |