Ասլանյանը՝ ՔՊ-ին․ ՏԻՄ-ում կատարած ապօրինություններն ուղիղ ճանապարհ են դեպի քաղաքական թափոնացում![]() 2 մայիսի 2025 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում, դիմելով ՔՊ–ին գրել է, որ «ՏԻՄ-ում կատարած ապօրինությունները, համայնքային ընտրությունների նկատմամբ արհամարհանքը երկար, բայց ուղիղ ճանապարհ են դեպի քաղաքական թափոնացում»։ «Երևանի ավագանիում իշխող ուժը գտնվում է քաղաքական պատանդի կարգավիճակում. կոալիցիոն գործընկերը, փայլուն հասկանալով, որ քաղաքի կառավարման համար ուղիղ պատասխանատվություն չի կրում, գիտակցելով, որ հետքայլը կփոշիացնի «եվրոպական» դիրքավորման հեռանկարը ու կթուլացնի հողի վրա եղած ներկայությունը, անցել է վերջնախաղի (էնդշպիլ), որի ցանկացած ելք ՔՊ-ի համար ունենալու է շատ բացասական կամ ուղղակի բացասական արդյունք (ցուգցվանգ)։ Այս ամենը հետևանք է ամեն գնով իշխանություն վերցնելու մոլուցքի ու դրան հասնելու ճանապարհին անտրամաբանական ու վայրի մեթոդների, այսրոպեական «հաճելի» խաբկանքի։ ՏԻՄ-ում կատարած ապօրինությունները, համայնքային ընտրությունների նկատմամբ ունեցած ձեր ցինիզմն ու արհամարհանքը երկար, բայց ուղիղ ճանապարհ են դեպի քաղաքական թափոնացում (утилизация) ... Շարունակեք, չթողնեք ձեզ «խանգարեն» ... »,- գրել է Ասլանյանը։ Նոր Նորքի թաղապետարանում մայիսի 30–ին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ։ Բռնության հետևանքով տուժած ակտիվիստ Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել, սակայն այլ՝ խուլիգանության հոդվածով, յոգուրտով միջադեպի համար։ «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարել է, որ Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցածն ակնհայտ պլանավորված և կազմակերպված սադրանք է, որի թիրախը վարչական շրջանի ղեկավարը կամ քաղաքապետը չէ,այլ ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը։ Ըստ կուսակցության՝ ամենաանպաշտպան մարդը դարձել է պետական ծառայողը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |