Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի երիտասարդական ԱԱ բրոնզե մեդալակիր![]() 2 մայիսի 2025 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող պատանիների և երիտասարդների ծանրամարտի աշխարհի առաջնության շրջանակում Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը որին մարզում է Քրիստինե Պետրոսյանը, 55 կգ քաշային կարգում դարձել է բրոնզե մեդալակիր։ Նա հաջողություն է գրանցել պոկում վարժությունում՝ վեր բարձրացնելով սկզբում 85 կգ, ապա՝ 88 կգ, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։ Հրում վարժությունում Ալեքսանդրան կարողացել է գլխավերևում պահել 116 կգ, ինչի արդյունքում նա գրանցել է լավագույն արդյունքը՝ նվաճելով այդ վարժության ոսկե մեդալը։ Երկամարտի արդյունքը կազմել է 204 կգ, ինչը Ալեքսանդրա Գրիգորյանին ապահովել է բրոնզե մեդալ երիտասարդների աշխարհի առաջնությունում։ Երիտասարդական հավաքականը մարզում են Մելիք Ղուկասյանը և Դավիթ Մուրադյանը, պատանեկան թիմը՝ Երվանդ Կիրակոսյանը, իսկ կանանց հավաքականը ղեկավարում է Տարոն Թոմվասյանը։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |