Աբրահամյան. Իշխանությունը հիմք է դրել «մարտեր առանց կանոնների» սկզբունքին![]() 2 մայիսի 2025 - 12:49 AMT PanARMENIAN.Net - «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ Հայաստանում բռնապետություն կառուցելու շրջանակներում իշխանությունը ոչ միայն քաղաքական դաշտում, այլ առհասարակ հիմք է դրել «մարտեր առանց կանոնների» սկզբունքին։ Նա նշել է, որ «պաշտպանվողները, ծեծվողներն ու բռնության ենթարկվողները բացառապես մեկ ճանապարհ ունեն` տուժվելու և նստելու»։ «Իշխանությունը Ադրբեջանի պահանջների ներքո փոփոխվող սահմանադրության շրջանակներում կարող է հանգիստ քրեականացնել քաղաքական ընդդիմախոսների գործունեությունը, սահմանել, որ իշխանության դիրքորոշումները չկիսելը կամ քննադատելը ծանր հանցագործություն է: Ավելին, իշխանությունը կարող է սահմանել, որ իշխանության կոմֆորտին հակասող ցանկացած քայլ, խոսք, գործողություն պետությանը լեգիտիմ հիմք է տալիս արձագանքել բռնությամբ: Հայաստանում բռնապետություն կառուցելու շրջանակներում իշխանությունը ոչ միայն քաղաքական դաշտում, այլ առհասարակ հիմք է դրել «մարտեր առանց կանոնների» սկզբունքին, որտեղ իշխանությունն ունի անսահմանափակ իրավասություններ և օրենքից դուրս գործելու իրավունք, իսկ պաշտպանվողները, ծեծվողներն ու բռնության ենթարկվողները բացառապես մեկ ճանապարհ` տուժվելու և նստելու: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |