ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԿԱՅԱՆԱ ԱՄՆ-ՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՎԱԾ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ 5 հունիսի 2002 - 23:51 AMT PanARMENIAN.Net - 2002 թվականի սեպտեմբերին հայ հանդիսատեսի դատին կհանձնվի ԱՄՆ-ում նկարահանված հայկական ընտանեկան մելոդրաման: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այսօր Հայաստանի մշակույթի նախարարությունում կայացած ֆիլմի շնորհահանդեսի ժամանակ այս մասին հայտարարել է կինոնկարի պրոդյուսեր եւ գլխավոր դերակատարներից մեկը` Հարություն Սաղարյանը: 1991 թվականից Սաղարյանը իր բարեգործական գործունեությամբ նպաստում է հայկական մշակույթի զարգացմանը: Նա Լոս-Անջելեսի Գրողների տան նախագահն է, հայերեն լեզվով հրատարակվող հինգ ամերիկյան թերթերի հիմնադիրն ու խմբագիրը, Լոս-Անջելեսի գեղարվեստական պատկերասրահի հիմնադիրը, որտեղ բազմիցս անգամ ներկայացվել են Հայաստանի նկարիչների աշխատանքները: 2,5 ժամանոց ֆիլմի նկարահանումները սկսվել են փետրվարի 20-ին եւ վերջացել 2002-ի մայիսի 20-ին: Կինոնկարի ռեժիսորն է Սարգիս Մուրադյանը, օպերատորը` Ջիմի Ուիլյամսը: Նկարահանումներին մասնակցել են դերասաններ` Ալլա Թումանյանը, Լեւոն Շարաֆյանը, Րաֆֆի Դանիելյանը, Արթուր Իսրայելյանը, Ալիս Ղափլանջյանը, Ալիկ Խաչատրյանը եւ Մարիամ Վարդանյանը: Կանացի գլխավոր դերակատարն է երիտասարդ, տաղանդավոր դերասանուհի Լուսինե Սարգսյանը, որը աշխատել է Երեւանի Գ.Սունդուկյանի անվան Պետական ակադեմիական թատրոնում: Այժմ ֆիլմը գտնվում է մոնտաժման փուլում: «Ալիսիա» կինոնկարի շնարհահանդեսը կկայանա սեպտեմբերին: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |