Նախարար․ Պետպարտքը գերազանցել է 5 տրլն դրամը՝ տարեսկզբից աճելով 4.4%–ով

Նախարար․ Պետպարտքը գերազանցել է 5 տրլն դրամը՝ տարեսկզբից աճելով 4.4%–ով

PanARMENIAN.Net - ՀՀ պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ հասել է 5 տրիլիոն 318 միլիարդ դրամի, ինչը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի համեմատությամբ ավելացել է 4.4 տոկոսով, իսկ դոլարով արտահայտված՝ գրանցել է 5.8 տոկոս աճ։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«2024թ.-ի արդյունքներով՝ պետական պարտք –ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է 0․1 տոկոսային կետով, դոլարով պարտքը կազմում է 13 մլրդ 581 մլն դրամ»,–ասել է նախարարը՝ ընդգծելով, որ բոլոր պարտքային միջոցները ներգրավվել են պետական բյուջեով և միջնաժամկետ պարտքի ռազմավարությամբ նախատեսված չափով, հայտնում է Aysor.am-ը։

Հովհաննիսյանի խոսքով՝ հատկապես ընդգծվել է ներքին պարտքի մասի աճը։

«Մենք հասել ենք 50 տոկոս մակարդակին, ինչը բավականին դրական ցուցանիշ է։ Մեզ նման երկրներում, ներքին պարտքը կազմում է 20-30 տոկոս։ Մեզ մոտ էլ էր այդ ծավալին, կարողացանք մեծացնել, որը որոշակիորեն մեղմացնում է արտարժութային ռիսկերը»,–ասել է նա։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---