Էկոնոմիկայի նախարարությունը դադարեցրել է մասնագետների ներգրավման ծրագիրը՝ ցածր արդյունավետության պատճառով![]() 2 մայիսի 2025 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարարությունը արձագանքել է մամուլում շրջանառվող տեղեկությանը, ըստ որի՝ նախարարության կողմից իրականացվող Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագրի շրջանակում ծախսվել է 3.8 մլրդ դրամ, իսկ ծրագրի անարդյունավետ լինելը նկատվել է ծախսերից հետո։ Նախարարությունը պարզաբանել է,որ մասնագետների ներգրավման ծրագիրը դադարեցվել է ցածր արդյունավետության պատճառով։ «Նախ՝ վերը նշված ծրագիրը գործում է 2022 թվականից, որի իրականացման պատասխանատուն ի սկզբանե հանդիսացել է «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Գևորգ Պապոյանի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո այն փոխանցվել է նախարարությանը, և նախարարի կողմից անմիջապես հանձնարարվել է անցկացնել մոնիթորինգ ծրագրի արդյունավետության գնահատման վերաբերյալ։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տնտեսության զարգացման վրա դրա ազդեցությունը եղել է ի սկզբանե ակնկալվածից ցածր, ինչը հիմք է հանդիսացել կայացնել որոշում առկա ծրագրի հետագա գործողության դադարեցման վերաբերյալ։ Նախարարի կողմից հանձնարարվել է սույն ծրագրով նախատեսված պետական միջոցներն ուղղել գերակա այլ ուղղությունների, որոնց պահանջարկը քաղաքացիների շրջանում մեծ է, արդյունավետությունը՝ ավելի բարձր։ Ինչ վերաբերում է ծրագրի շրջանակում արդեն իսկ վճարված գումարներին՝ կրկին նախարարի հանձնարարականով իրականացվում է հաշվարկների ճշգրտում։ Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համար պետական միջոցների արդյունավետ օգտագործումը առաջնային է և ենթակա չէ քննարկման»,–ասվում է պարզաբանման մեջ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |