Ղազարյան․ Տպավորություն է, թե «Հայաստան» խմբակցության Facebook-ի էջը կոտրել են![]() 2 մայիսի 2025 - 16:11 AMT PanARMENIAN.Net - «Արթուն ենք» շարժման համահիմնադիր Էդգար Ղազարյանը, արձագանքելով «Հայաստան» խմբակցության հայտարարությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի համար անհրաժեշտ ստորագրություններ տրամադրելու պատրաստակամության մասին, գրել է, թե իր տպավորությամբ՝ խմբակցության ֆեյսբուքյան օգտահաշիվը կոտրել են։ «Տպավորություն ունեմ, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության Facebook-ի օգտահաշիվը կոտրվել է խակերների կողմից և խմբակցության անունից հայտարարություն է տեղադրվել՝ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի մասին։ Առաջարկում եմ օգտահաշիվը կառավարող գործընկերներին ցուցաբերել զգոնություն, անհրաժեշտության դեպքում հեռացնել «Հայաստան» դաշինիք պատգամավորներին թիրախավորելու և նրանց հեղինակության դեմ արված հայտարարությունը»,–ասվում է գրառման մեջ։ «Հայաստան» խմբակցության հայտարարության մեջ նաև ասվում է․ «Խմբակցությունը նաև անընդունելի է համարում իր պատգամավորներին թիրախավորելու, շանտաժի լեզվով խոսելու փորձերը, որոնք անպատասխան չեն կարող մնալ: Այս գործելաոճը կասկածներ է առաջացնում՝ արդյո՞ք նախաձեռնությունը ուղղված է Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, թե՞ դրա տակ թաքնված է «Հայաստան» խմբակցությանը թիրախավորելու նպատակ»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |