Ջրծաղիկի դեմ պատվաստվել է 2023–ից հետո ծնվածների 13 %-ը. Զորակոչիկների պատվաստումը խրախուսվում է![]() 2 մայիսի 2025 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Ջրծաղիկի դեմ պատվաստանյութը Հայաստանում ներդրվել է 2025 թվականից, նախատեսված է 2023 թվականից հետո ծնված՝ 1 տարին լրացած և նախազորակոչային ու զորակոչային տարիքի անձանց համար։ Գործընթացը հարթ է ընթանում։ Այդ մասին ասուլիսում ասել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։ Նա նշել է, որ 2023 թվականից հետո ծնվածների 13 տոկոսն արդեն պատվաստվել է ջրծաղիկի դեմ, հայտնում է Aysor.am-ը։ Նա պարզաբանել է, որ նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց համար պատվաստումն օրենքով պարտադիր չէ, սակայն «պատվաստվելը խրախուսվում է»։ Անդրադառնալով կարմրուկի տարածման թեմային՝ Աթոյանը նշել է, որ ներկայումս կարմրուկի բարձր մակարդակ է աշխարհում, իսկ հաշվի առնելով, որ մեկնարկում է արձակուրդային սեզոնը, աճում է հավանականությունը, որ քաղաքացիները կարող են վարակվել արտերկրում։ «Պետք է զգոն պահել հասարակությանը, բայց ուզում եմ նշել, որ Հայաստանում կարմրուկի դեմ պատվաստման բարձր մակարդակ ունենք», - ընդգծել է ՀՎԿԱԿ տնօրենը։ Հայաստանում ժամանակ առ ժամանակ լինում եմ ջրծաղիկի բռնկումներ, վերջին մեծ բռնկումը գրանցվել է 2022-ին։ Ջրծաղիկի պատվաստանյութը ներդրվելու է փուլային տարբերակով։Ավելի վաղ հայտարարվել էր, որ սկզբում պատվաստումը կիրականացվի 1 տարեկան երեխաների և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում: Իսկ 2027 թվականից կիրականցվի ըստ օրացույցի՝ 1 տարեկանների (առաջին դեղաչափ) և 4-6 տարեկանների (երկրորդ դեղաչափ) շրջանում, ինչպես իրականացվում է կարմրուկի և կարմրախտի դեպքում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |