Մինասյան․ Մենք գյումրեցիներից չենք խռովում

Մինասյան․ Մենք գյումրեցիներից չենք խռովում

PanARMENIAN.Net - Գյումրու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը հայտնել է, որ իրենք մասնակցելու են Գյումրու ավագանու բոլոր այն նիստերին, որոնք էական նշանակություն ունեն քաղաքի համար՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայություն է ապահովելու։ Այդ մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։

Նա ընդգծել է, որ իրենք գյումրեցիներից չեն խռովում, հայտնում է «Փաստինֆոն»։

«Բոլոր այն նիստերին, որոնք կարևոր են մեր քաղաքի զարգացման համար, մենք մասնակցելու ենք։ Ներկայացնելու ենք մեր ծրագրերը։ Ունենալով 14 անդամ՝ հնարավորություն ունենք նախաձեռնելու արտահերթ նիստեր, ներկայացնելու մեր օրակարգը։

Մեր նախընտրական ծրագրի բոլոր կետերը բերելու ենք ավագանի՝ հետևելու ենք դրանց իրագործմանը, որովհետև այդ ծրագիրը գյումրեցիների և Գյումրու մասին է։ Մենք գյումրեցիներից չենք խռովում, ծառայում ենք մեր քաղաքին և մեր բնակչությանը»,- ընդգծել է Մինասյանը։

Գյումրու ավագանու մայիսի 2–ի նիստում Գյումրիի քաղաքապետի առաջին տեղակալ է ընտրվել Ավետիս Առաքելյանը. նախագիծը հավանության է արժանացել ավագանու նիստում։Երկրորդ տեղակալի պաշտոնը վստահվել է Գագիկ Մանուկյանին, ով Վարդան Ղուկասյանի ղեկավարության տարիներին պարբերաբար զբաղեցրել է փոխքաղաքապետի պաշտոնը։ Նա նաև նախկինում ԱԺ պատգամավոր է եղել և հանդիսանում է Հայկոմկուսի Գյումրու քաղկոմի քարտուղարը։

 Ուշագրավ
---