Քվինը հորդորել է ԱՄՆ քաղաքացիներին ՀՀ այցելելիս հետևել լրահոսին

Քվինը հորդորել է ԱՄՆ քաղաքացիներին ՀՀ այցելելիս հետևել լրահոսին

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ԱՄՆ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել նրանց Հայաստանի տարածքով ուղևորությունների ժամանակ մշտապես հետևել լրահոսին, հայտնում է ԱՄՆ դեսպանատունը։

Նա նաև հիշեցրել է Հայաստանում գտնվելու ընթացքում տեղի օրենքներին հետևելու կարևորության մասին։

ԱՄՆ քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում դեսպան Քվինն անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ քաղաքացիներին մատուցվող հյուպատոսական ծառայություններին, ներկայացրել մի շարք գործնական խորհուրդներ ամառային ուղևորությունների վերաբերյալ, հորդորել ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին և հիշեցրել Հայաստանում գտնվելու ընթացքում տեղի օրենքներին հետևելու կարևորության մասին»,- ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
---